Մուրազի Բորիկը, որ երրորդ նախագահի ու ՀՀԿ-ի դեմ փողով հստակ պատվեր է կատարում, վերջինիս մեղադրել է ՔՊ-ական իշխանական բուրգը քանդելու ցանկություն չունենալու համար. ՔՊ-ականներին մոլորությամբ ընտրողներին, ըստ Բորիկի, ՀՀԿ-ն կոնսոլիդացնում է ՔՊ-ի շուրջ: Դա իբր տեղի է ունենում այն պատճառով, որ նախկին իշխանությունները ժողովրդին են նաև մեղադրում ներկայիս վիճակի համար, կոչ անում Սարգսյանից ներողություն խնդրել և այլն:

Բայց սխա՞լ են անում, կամ երբ ՀՀԿ-ն կոչ է անում ժողովրդին սեփական սխալը գիտակցել, դրա հետ մեկտեղ չի՞ խոստովանում, որ հեղափոխությունից առաջ էլ կյանքը Հայաստանում իդեալական չէր, ինքն իրեն անսխալակա՞ն է հռչակում: Բորիկն իր կարճ խելքով կարծում է, թե եթե 2018-ին տեղի ունեցածում չշեշտվի ժողովդի դերը, Նիկոլն իշխանությունը կորցնելու է: Ընդհակառակը՝ ՀՀԿ-ն փորձում է խելքի բերել այն զանգվածներին, որոնք 2018-ին ընկան Նիկոլի թակարդը՝ սեփական ձեռքերով փորելով Հայաստանի ու Արցախի գերեզմանը. ՔՊ-ն ո՞ւմ շունն էր լինելու այսօր, եթե զանգվածները չլցվեին հրապարակները, կամ մի՞թե այսօր Բորիկը հարստանալու էր՝ նախկին իշխանությունների դեմ պատվեր կատարելով:

Նախ՝ մեղավոր են զանգվածներին հիմարացրածները, ապա՝ հիմարացածները, և սա անհերքելի ճշմարտություն է՝ անկախ նրանից, թե փողի դիմաց ինչ է բարբաջում Բորիկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել