Վերջին պոդքաստում համընդանուր հայտարարագիրը որպես պետության կայացման պարտադիր պայման ներկայացնող Նիկոլին Աննան ընդամենը մի հարց էր տվել, ինչին ի պատասխան Աշոտիկի «պապայի» հնչեցրած արձագանքը բացահայտել էր իշխանությունների իրական նպատակները: Մասնավորապես՝ արձագանքելով Նիկոլի այն պնդմանը, թե եկամուտների կամ ֆինանսական շարժի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելը չի հանգեցնելու հարկման, ընդհակառակը՝ պետությունն է տասնյակ միլիարդներով խրախուսելու հայտարարագրման պրոցեսը, Աննան հարցրել է՝ հետո գոյանալո՞ւ ա հարկ, ինչին ի պաատասխան Նիկոլն ասել է.«Հետո չգիտեմ»:

Իրականում Նիկոլն էլ, իդեան գեներացնողներն էլ շատ լավ գիտեն, թե ինչու են մտցնում այս կարգը, ինչու են քաղաքացիներին պարտադրում հաշվետվություն երկայացնել. այս փուլում եկամուտները հարկելու մասին ոչ մի ծպտուն չեն հանում, որպեսզի պորցեսը հարթ ընթնանա, իսկ մյուս փուլերում արդեն անպայմանորեն մտցնելու են համընդհանուր հարկման մեխանիզմը, քանի որ Նիկոլին ու նրա տերերին շատ փող է պետք: Այլ կեպ ասած՝ եթե հասարակությունը կուլ տա 70 միլիարդ դրամի խայծը, որով Նիկոլը փորձում է շահագրգռել, կարճ ժամանակ անց ազգովի նոր խնդրի առաջ ենք կանգնելու՝ստիպված լինելով սեփական փողերով կիսվել Հակոբյան Աննայի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել