Tert.amLife-ը գրում է.

«15 տարի առաջ նույն բժիշկն էր բոլորին վիրահատում ու բոլորի վրա նույն քիթն էր, այսօր գոնե մի քիչ բազմազանություն կա»,- Tert.am Life-ի հետ զրույցում, խոսելով այսօր լայն տարածում գտած պլաստիկ միջամտությունների մասին, նշեց հաղորդավար Նարեկ Մարգարյանն, ում խոսքով՝ եթե վիրահատությունը մարդուն ավելի երջանիկ է դարձնում, ոչ մի խնդիր չի տեսնում:

«Եթե անկեղծ լինենք, հաճախ շատ վատ են անում: Ինչ վերաբերում է սիլիկոններին, երբեմն չափն անցնում են: Շուրթերի ծավալը կարելի է փոխել, բայց շատ զգուշորեն և շատ քիչ: Հիմնականում նրանց չեն էլ նկատում: Ավելի շատ աչքի են ընկնում նրանք, ում գերդոզավորել են ու չափն անցել: Դա, իմ կարծիքով, սեքսուալ չէ: Իսկ կրծքի իմպլանտների մասին կասեմ, որ ոչ մի դեպքում սեքսուալ չէ: Աղջիկներին թվացել է ու նման կարծրատիպ կա, որ իբրև տղամարդկանց դա դուր է գալիս, բայց ընկերներիցս լսած կարծիքների հիման վրա էլ կարող եմ ասել, որ դա ո՛չ շոշափելով է հաճելի, ո՛չ էլ տեսնելով: Դա հաճելի է գուցե դեկոլտեի մի փոքր հատվածում, որ դեռ չես հասկանում իսկական է, թե ոչ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել