Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,-ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել