ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է.
«Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»։
Խոսքը ոչ թե խաղաղության արժեքի, անվտանգության կամ վերապրած ցավի հաղթահարման մասին է, այլ՝ առևտրի։ Ոչ թե ցեղասպանված ժողովրդի արդարության, այլ ապագա գնորդների մասին։ Երբ հայ ժողովուրդը վերապրել է իր պատմության ամենածանր էթնիկ զտումն Արցախում, պետության բարձրաստիճան պաշտոնյան, ով կոչված է ազգային շահերը պաշտպանել ճակատագրական փուլերում, հանրային դիսկուրսը վերածում է շուկայի լեզվի: Սա այլևս ոչ թե քաղաքականություն է, այլ արժանապատվության մոռացության ծրագրավորված փորձ։ Սա այն նույն մեթոդաբանությունն է, որով ցավը փորձում են մարսեցնել եկամուտի խոստումով, չնայած որ եկամուտն էլ չկա, բայց դրա մասին չի հիմա խոսքը:
Ոչ մի ժողովուրդ չի կարող պահել ինքնիշխանությունը, եթե մոռանում է դավաճանությունը, անտեսում թշնամուն կամ լռությամբ համաձայնում պատմության վաճառքի հետ՝ «խաղաղության» պատրանքի դիմաց։։
Հարցը մնում է բաց
Ի՞նչ արժե այդ առևտուրը, որով պետք է ծածկվի մեր ցավը։
Երբ շուկան դառնում է արժանապատվության փոխարժեքը, պետությունը կորցնում է հիշողությունը՝ որպես ինքնության հիմք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել