Արձագանքելով այն արդարացի մեղադրանքներին, որ ՔՊ-ական իշխանությունը չի ցականում դուրս գալ քաղաքացիերի գրպանից՝ վարելով հարկային տեռորին բնորոշ քաղաքակնություն՝ «Շիշ բռնողը» պնդել է, թե Հայաստանը, որը զուրկ է էներգակիրներից, չունի այլ եկամուտներ բացի հարկերից. այլ ռեսուրս չունենք ու եթե հարկ չտանք, ըստ Հայկոյի, չենք ունենա պետություն, ներքին ու արտաքին անվտանգություն, կհայտնվենք այլ պետության կազմում՝ հարկեր վճարելով այլ պետությանը:

Փաստորեն՝ Սարգսյան Հայկոյին թվում է, թե ինքը պետություն ունի: Թվում է քանի որ կյանքը լավ է, փողը առվի պես հոսում է, սեքս բիզնեսն էլ Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում… Հարց կառաջանա՝ բայց դուք պետությո՞ւն եք պահում, թե՞ պետության անվան տակ բնակչությանն եք կեղեքում:

Եթե Հայաստանի ռեսուրսներն այդքան սուղ են, բա ինչպե՞ս է ստացվում, որ այս երկրում ՔՊ-ականների կամ նրանց հետ աֆիլացված մարդկանց կյանքն է մի գլուխ լավանում, մինչդեռ ամեն բան օրեցօր թանկանում է, եկամուտներն էլ չեն ավելանում: Կամ որ հիմա մարդիկ հարկ են տալիս՝ ներքին ու արտաքին անվտանգային երաշխիքներ «Շիշ բռնողի» պետությունը տալի՞ս է իր քաղաքացիներին, թե՞ ընդամենը հիասթափությունն է մեծանում սեփական պետությունից:

Շատերն այսօր կնախընտերին հայտնվել այլ պետության կազմում, քան ապրել մի տարածքում, որտեղ չկա իրական պետություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել