Blognews.am-ը հերքում է 25.01.2024 թվականին կայքում հրապարակված «ԶՊՄԿ-ն մեթոդաբար ոչնչացնում է Հայաստանի հարավը. ո՞վ է բռնելու գողի ձեռքը» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները՝ «ԶՊՄԿ-ն մեթոդաբար ոչնչացնում է Հայաստանի հարավը. ո՞վ է բռնելու գողի ձեռքը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շարունակում է անխնա կեղեքել Հայաստանի ընդերքը՝ ցուցաբերելով անխիղճ խոպանչուն հատուկ վարքագիծ», «Մեզ հասած տեղեկություններով՝ ԶՊՄԿ-ն սկսել է պղինձ ու մոլիբդեն արդյունահանել հանքի այն հատվածներից, որոնք ներկա պահին ավելի հեշտ արդյունահանելի ու «մսոտ» են: Ասել կուզի՝ հանքը հավասարաչափ չի վերամշակվում, այլ դա արվում է ընտրողաբար՝ ելնելով նրանից, թե որ հատվածում է հանքաքարն ավելի առատ», «Այդպիսով՝ թալանչի խոպանչիները հեշտ ու արագ արդյունք են փորձոմ կորզել հանքից՝ կարճացնելով դրա կյանքը»: «մինչդեռ ցուցաբերվում է ընտրողական մոտեցում, երբ արդյունահանում են հաստ հատվածներից, իսկ բարակները՝ թողնում», «Դրա պատճառով բարակ հատվածները դառնում են անպիտան այն դեպքում, երբ հավասարաչափ արդյունահանման դեպքում դրանք ևս կարևոր ռեսուրս կարող էին լինել», «Հարց է առաջանում՝ պետությունը գիտի՞, թե ինչպես են իր իսկ տարածքում առկա ռեսուրսները թալանվում, ինչ ծավալի վնաս է հասցվում: Պետական համապատասխան օղակներն ուղղակի պարտավոր են գնալ տաք հետքերով ու անցկացնել ստուգումներ՝ քայքայիչ թալանը կասեցնելու» զրպարտություն համարվող և ԶՊՄԿ ՓԲ ընկերությանը վերաբերվող փաստացի տվյասլները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել