
Իրանի օդային տարածքն այժմ բաց է դեպի Թեհրան և այնտեղից մեկնող միջազգային չվերթների համար:
Այս մասին հայտնում է Flightradar24 ծառայությունը:
«Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրան և այնտեղից միջազգային չվերթների համար՝ նախնական թույլտվության առկայության դեպքում», – ասվում է ծառայության X սոցիալական ցանցի հրապարակման մեջ:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին Իսրայելի հարվածների ֆոնին օդային տարածքը փակելու մասին, ինչը մի քանի անգամ երկարացվել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել