Իրանի վրա իսրայելական հարձակումն այս երկրում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրա, քանի որ Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է։
Այս առումով հենց քաղաքակրթության համատեքստում է սկսել իր անգլերեն ելույթն այս երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝
«Ես Սեյյեդ Աբբաս Արաղչին եմ, Իրանի արտգործնախարարը՝ խաղաղասեր մի ազգի, որը ժառանգորդն է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի և որը նշանակալի ներդրում է ունեցել համամարդկային քաղաքակրթության, մշակույթի և բարոյագիտության մեջ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել