
Այդ անելու համար Բորիկը ակտիվորեն մեջբերում է Արմեն Աշոտյանի՝վերջերս գրած հոդվածից հատվածներ ու փորձում հանրության գլուխը մտցնել իրականության հետ ոչ մի կապ չունեցող բաներ: Մասնավորապես՝ Բորիկը վկայակոչել էր Աշոտյանի այն միտքը, որ Նիկոլը որպես ընդդիմություն փիառվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք. նա շատ է սիրում ամեն րոպե ցիտել Աշոտյանի հոդվածի հատկապես այդ հատվածը՝ անտեսելով մյուները: Բորիկը դա փորձել է մատուցել որպես ՀՀԿ-ի ու Նիկոլի եղբայրության անքննարկելի ապացույց:
Բորիկն իրականում խեղաթյուրել է իրականույունը, քանի որ Աշոտյանի խոսքերը բոլորովին այլ բանի մասին են: Աշոտյանն ընդամենը խոստովանել է, որ նախքան հեղափոխությունը Նիկոլը ընդդիմադիր դաշտի հաճախորներից մեկն է եղել: Սա իրականություն է, իհարկե: Տեղի է ունեցել հետևյալը՝ դրսի ուժերը, խնդիր ունենալով՝ պետականութունը քայքայելու, Արցախի հարցը հայկական շահերի հաշվին լուծելու, այդ կլիենտներից մեկին՝ Նիկոլին, վերցրեցին, դարձրեցին արհեստածին շարժման առաջնորդ, փողոց գեներացրեցին ու իշխանություններին փաստի առաջ կանգնեցրեցին՝ Սերժ Սրագսյանին ցուգցվանգի առաջ դնելով. եթե ուժով ցրվում էր փողոցը, Սարգսյանի իշխանությունն ամբողջությամբ կորցնում էր լեգիտիմությունը՝ Հայաստանի համար դրանից բխող վատթար հետևանքներով, եթե հանդուրժվում էր Նիկոլի շարժումը, ապա տեղի էր ունենում իշխանափոխություն, ինչն էլ տեղի ունեցավ, քանի որ Սարգսյանը չցանկացավ արյան բաղնիք դարձնել Հայաստանը, իսկ չցանկացավ, քանի որ բորիկներն ու անդոներն էին պահանջում Նիկոլին տալ իշխանությունը կամ ասենք օգտվել «հումանիտար միջանցքից»:
Սա է ճշմարտությունը, և Բորիկն ու նրա պատվիրատուները, իհարկե, գիտեն այս ամենը, ուղղակի այնքան անբարոյական են, որ խեղաթյուրում են իրականությունն ու զբաղվում քաղաքական պոռնկությամբ՝ կարծելով, թե նման կերպ կարող են հասնել իրենց նպատակներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3687
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել