Ասուլիսում անդրադառնալով պոդքաստի համար ծախսված միջոցների հարցին՝ Նիկոլը պնդել է, թե ինքն ու Աննան ծախսել են սեփական միջոցներից մի քանի հարյուր հազար դրամ, իսկ այդ փողերն էլ գոյացել են աշխատավարձից ու Աննայի սեփականությունը հանդիսացած «Կինո Հայրենիքի» բնակարանի վաճառքից: Իշխանական լծակների կիրառումը պոդքաստի ռեալիզացման հարցում այնքանով է մեծ, որքանով որ այն տեղի է ունենում վարչապետի կեցավայրում, բեմադրողներն էլ վարչապետին սպասարկող մասնագետներն են իրականացնում:

Փաստորեն՝ խեղճ Աննան ֆինանսապես այնքան տկար է, որ պոդքաստ բեմադրելու ու ինքնափիառվելու համար այլ միջոց չի գտել, քան սեփական տան վաճառքից գոյացած գումարները: Այսինքն՝ եթե տունը չծախեին, Նիկոլն ու Աննան ինքնափիառվելու փող ուղղակի չէին ունենա: Ա՛յ այսքան թափանցիկ է Աննան, ա՛յ այսքան հասարակ, և ոչինչ, որ տևական ժամանակ է՝ կեղեքում է անմեղ մարդկանց՝ պարտադրելով հարստացնել «Իմ քայլի» գանձանակը:

Բայց Աննան իզուր է տան վաճառքից գոյացած գումարը ծախսում պոդսքաստներում, քանի որ նա այդպես ընդամենը «ջուրն է լցնում» փողերը: Թե՛ Նիկոլի, թե՛ հենց իր շահերից կբխեր, եթե առհասարակ նման պրոյեկտ չլիներ, քանի որ այն լավագույնս է ի ցույց դնում իշխող ընտանիքի տգիտությունն ու տգեղությունը, մատնում Աննայի փնթիությունը՝ անդառնալի հարվախ հասցնելով նրա հանրային իմիջին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել