Եռաբլուր այցելած Միքայելյան Սասունը լրագրողների հետ ճեպազրույցում խուսափել է անել ոչ նիկոլահաճո հայտարարություններ: Օրինակ՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ՝ Սասունն ասել է. «Հոխորտալով ու մեծ-մեծ խոսալով չի, պիտի խելոք մնանք և այս իրավիճակից դուրս գանք։ Ի՞նչ անեմ, հելնեմ ասեմ՝ մտնենք Մուշ, Սասուն, Արդահա՞ն։ Գաղափարապես խելոք լինենք, որ այս իրվիճակն անցնի, ավել բառեր չասենք, բանակցություններ են ընթանում»:
Սասունը, փաստորեն, չգիտի, որ տևական ժամանակ է՝ բանակցային պրոցեսը կանգ է առել: Իրականում Սասունը խուսափել է բարձրագոչ հայտարարություններ անել ընդամենը Նիկոլի, հիմա՝ թուրքական օրակարգից չշեղվելու համար. Նիկոլն իր թիմի բոլոր անդամներին հրահանգել է ոչ իլհամահաճո հայտարարություններով հանդես չգալ, հայրենասիրական հայտարարություններ չանել, հայ չմնալ: Եթե ոզում են պահպանել աթոռն ու չարագույժ SMS չստանալ, պարտավոր են «ռամկաների» մեջ մնալ:
Սասունը, լինելով պրագմատիկ մարդ, պարզապես չի ցանկացել Աղազարյան Հովիկի ճակատագրին արժանանալ, ուստի որոշել է ծաղրել Արևմտյան Հայաստանի հողերի ազատագրման անհրաժեշտության գաղափարն ու դուրս չգալ այն կոմֆորտ զոնայից, որտեղ նա մնում է բացառապես իր հայրենաուրացության շնորհիվ: Դեռ 2018-ն էր, չէ՞, որ հայտարարում էր՝ Նիկոլի հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում է, քան արցախյան պատերազմում ձեռք բերված հաղթանակը: Դեռ այն ժամանակ էր արդեն պարզ, թե ինչ «ֆռուկտ» է Սասունը, իրականում ով է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել