Փորձելով գովազդել Նիկոլի «առաքինությունները»՝ Հակոբյան Աննան հիշել էր Գռզոյին ու նրա հայտարարություններն այն մասին, թե որքան է աճել աշխատավարձը 2018-ից ի վեր Հայաստանում՝ երկիրն իբր բարձրացնելով մի նոր սոցիալական մակարդակի: Աննան, պարզվում է, տպավորվել էր Գռզոյի՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի մասին հայտարարությունից:
Գռզոն, իհարկե, վատ բան չէր կարող ասել, չէր կարող ասել, օրինակ, որ 2018-ի 200000 դրամը մի բան էր, 2024-ի 200000-ը՝ բոլորովին այլ: Չէր ասելու, որ իրականում ոչ այնքան աշխատատեղերի ռեալ աճ է եղել Հայաստանում, որքան ընդամենը ստվերն է մի փոքր կրճատվել: Եվ, իհարկե, չէր ասելու, որ մինչև 200000 դրամ ստացողների քանակն ընդհանուր աշխատողների թվի մեջ կազմում է 60-70% և այսպես շարունակ: Ասել կուզի՝ ազգաբնակչության իրական կենսամակարդակի փոփոխութունը, եթե այդպիսին եղել է, չնչին է, իսկ ներկայիս բարեփոխումներից հետո շատ ավելի է վատթարանալու՝ հանգեցնելով սոցիալական պայթյունի:
Բայց որքան շատ է աղքատանում հանրությունը, այնքան ավելի է հարստանում Հակոբյան Աննայի ընտանիքը. Աննան վաղուց դուրս է եկել ախատավարձով ապրող մարդկանց շարքերից՝ իր համար միլիարդավոր դոլարներ ապահովող «լևի» եկամտի աղբյուրներ ձեռք բերելով:



