
Hraparak.am-ը գրում է.
Այսօր (հունվարի 27-ին) Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգայինօրն է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել մամուլի հայտարարությամբ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ ԱՄՆ-ը եւ քաղաքակիրթ աշխարհը հիշում է Հոլոքոստը, հրեաների ցեղասպանության զոհերին եւ նշում է նրանց հիշատակի օրը, ՀՀ վարչապետը դրա հենց նախօրեին կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը եւ այն հերքելու փորձեր է անում։ Արժեր, որ Փաշինյանը գոնե իր սիրելի արեւմտամետներից՝ ամերիկացիներից օրինակ վերցներ, այլ ոչ թե խաղար հայերի հոգու նուրբ լարերի հետ եւ հերթական հակահայ քայլն աներ։
Իսկ Մարկո Ռուբիոն հայտարարել է․
«Մենք նշում ենք Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը, որը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ի հիշատակ ամենամեծ նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարի՝ Օսվենցիմ-Բիրկենաուի ազատագրման տարեդարձի, 1945 թվականի հունվարի 27-ին: Մենք ցավով հիշում ենք 6 միլիոն հրեաներին, որոնք հետեւողականորեն սպանվեցին ողջ Եվրոպայում նացիստների և նրանց համախոհների կողմից, ինչպես նաև միլիոնավոր այլ մարդկանց, ովքեր սպանվեցին: Մենք հարգում ենք վերապրածներին, շնորհակալություն ենք հայտնում ազատագրողներին և վերահաստատում մեր համատեղ հավատարմությունը մարդկային ազատությանն ու արդարությանը:
Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ավարտի 80 տարին։ Այս տարին կարող է լինել վերջին տարիներից մեկը, երբ վերապրածները հնարավորություն կունենան անձամբ խոսել իրենց ապրած սարսափների մասին: Որպես պետքարտուղար՝ ես կպահպանեմ իմ անսասան հանձնառությունը՝ աջակցելու Հոլոքոստը վերապրածներին և նրանց ժառանգներին, ինչպես դա արեցի Միացյալ Նահանգների Սենատում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b395e93660e01e7dbb76e14d79da363a
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»