Սիմոնյան Ալենն է անդրադարձել տրանսպորտային «բարեփոխման» հարցին՝ իրեն բնորոշ բացառիկ ցինիկությամբ այն գովազդելով: Մասնավորապես՝ տրտնջալով այն փաստից, որ տրանսպորտի գների դեմ պայքարղներ կան՝ Ալենը հիշել է նախկին իշխանություններին. «…Մեկը հարցնի, ասի՝ բա էն ժամանակ, որ իրականում խնդիր կար, Սերժ Սարգսյան կար, իշխանավորին մոտիկից տեսնել չկար ու շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար, ո՞ւր էիք, հը՞ն, հիմա, արի ու տես, եկել են: Էն ժամանակ հարմար չէր, չէին եկել:
Կամ ձեզ թվում է մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը…»,-գրել է հայկական «պոռնոաստղը»:

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ մարդկանց ծեծելու կամ բռնաճնշումների մասին Ալենի պնդումները ճիշտ են, ինչպե՞ս պատահեց, որ Նիկոլն ու ինքը հայտնվեցին գահին: Եթե Ալենի հայտարարածն իրականություն լիներ, հիմա նրան պետք է «պիպետկայով» ջուր խմեցնելիս լինեին հիվանդանոցում, տակն էլ «լապատկայով» մաքրեին: Բայց ահա Ալենը տարբեր հանգստավայրերում է կայֆավատ լինում տարին մի քանի անգամ ու դրա հետ մեկտեղ իր պաշտոնը վայելում: Ծեծուջարդ կա հիմա, բռնությունն ու հալածանքը հիմա են ծաղկում. ո՞վ է «Զարյա-3» ժողովրդի դեմ կիրառում, մարդկանց դաստակը կտրում-թափում կամ տասնյակ հազարավոր ոստիկանների օգնությամբ աթոռ պահում, մարդկանց բերդերը լցնում՝ քաղաքական հայացքների պատճառով…

Ինչ վերաբերում է 100 դրամներին, ապա փաստը, որ այսօրվա 100 դրամը նախկին 100 դրամը չէ, չի նշանակում, որ Հայաստանում կյանքը լավացել է: Նշանակում է, որ տեղի է ունեցել աննախադեպ ինֆլյացիա, ինչը չի տալիս ալեններին հիմք՝ տրանսպորտի գների անհիմն թակնացումն արդարացնելու: Չնայած «ծերից ծաղկածները» ի՞նչ իմանան 100 դրամի գինը մի դեպքում, երբ դեռ մինչև երեկ իրարից «բիչոկ» էին խլում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել