Ես լիովին մերժում եմ Պանամայի և նրա ջրանցքի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած խոսքերը։ Այս մասին ասված է Պանամայի նախագահ Խոսե Մուլինոյի հայտարարության մեջ։

«Ջրանցքը պատկանում է և պատկանելու է Պանամային: Աշխարհում չկա մի երկիր, որը խառնվի մեր իշխանության գործերին։

Ջրանցքը որեւէ  մեկի զիջումը չէր։ Դա սերունդների պայքարի արդյունք էր, որը գագաթնակետին հասավ 1999 թվականի Տորիյոս-Քարթերի պայմանագրով: Եվ դրանից հետո՝ 25 տարի շարունակ, մենք կառավարել և ընդլայնել ենք այն՝ ամենայն պատասխանատվությամբ ծառայելով աշխարհին և նրա առևտրին»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել