Հակոբյան Աննան շարունակում է գովազդել սեփական կրթարշավը, և այդ նպատակով օրերս հանդես էր եկել հերթական ֆեյսբուքյան գրառմամբ՝ փորձելով գայթակղել միամիտներին՝ գցելով նրանց Նիկոլի թարթափը: Մասնավորապես՝ կոչ անելով դառալ փոփոխության ալիքի մի մասը՝ Անննան գրել էր.«…Երբ ուսման ճանապարհին ենք կանգնում, մենք ոչ միայն գիտելիքներ ենք ձեռք բերում, այլև կերտում ենք մեր ապագան։ Կրթությունը գեղեցկություն է՝ արտացոլված մտքի խորքում, ուժ՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելու, և լույս՝ մեզ համար և մեր շրջապատի…»։

Փաստորեն՝ Աննան բացահայտել է Նիկոլի ազգակործան լիելու հիմնական պատճառներից մեկը. լիարժեք բարձրագույն կրթություն չունի, դրա համար էլ, փաստորեն, դարձել է ոչ թե հայ, այլ ադրբեջանական ժողովրդի փարոսն ու լույսը: Բայց կարծես թե Աննան ավարտել է, բա ինչո՞ւ նրան ստացած գիտելիքները հետ չեն պահել Էրատոյի ճանապարհից, թե՞ խնդիրը բնավ էլ Նիկոլի թերուս լինելը չէ, այլ ասենք ագահությունն ու արկածախնդրությունն է:

Այս երկու գործոնն առավելապես ազդել է հատկապես Աննայի կյանքի բռնած ուղու ու կատարած ընտրության վրա: Նա այնքան փողասեր է ու իշխանատենչ, որ եթե նույնիսկ Սորբոնում դոկտորի կոչում էլ ստացած լիներ, էլի ոչինչ չէր փոխվելու: Չնայած մյուս կողմից՝ Աննայից ի՞նչ ուսյալ, հո դիպլոմ ունենալը կրթված լինել չի նշանակում, տենսում ենք էլի՝ ինչպես է նոր-նոր սովորում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել