Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, Ժամը 15:00-ի սահմաններում էլեկտրական «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել հին ճանապարհահատվածում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել