Հակոբան Աննան, մեջբերելով իր ու Նիկոլի կազմակերպած շոու-պոդքստի վերաբերյալ քննադատներից մեկի խոսքը, որտեղ հեղինակը դիպուկ գնահատականներով էր հանդես եկել Հայստանը ներսից քանդող զույգի հասցեին՝ արձագանքել է. «#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը այս մտքերի հեղինակի հնացած գիտելիքները թարմացնելն է, ինչպես նաեւ հուշելը, որ ևս մեկ անգամ լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա, թե այնտեղ ինչի մասին է խոսվում և ճանաչի իր տեղը հիբրիդային այս պատերազմում»։

Իսկ Աննան հասկացե՞լ է իր ու ամուսնու տեղն ու դերն այն հիբիրիդային պատերազմում, որը թուրքերը մղում են Հայաստանի դեմ այս տարիների ընթացքում: Աննային արդարացիորեն քննադատողներն ու Նիկոլի դեմքը խարազանողները գիտեն իրենց տեղի ու դերի մասին այն պատերազմում, որտեղ ՀՀ իշխանությունը հայ ժողովրդի հետ հայտնվել է հակառակ բարիկադներում. Հակոբյան Աննան կոնկրետ Իլհամի ամենաէֆեկտիվ հրետանին է՝ կառավարական դաչաներում, որի ամեն մի գործողություն հուժկու հարված է՝ ՀՀ պետականությանն ու հայ ժողովրդի ինքնությանը: Թե՞ Աննան իսկապես կարծում է, թե հանրությանը կրթելով՝ կարող է փոխել իրականության ճիշտ ընկալումն ու հակահերոսից վերածվել հերոսուհու: Չի ստացվի:

Բայց եթե Աննան ուղնուծուծով «պոշլի» «բլանդինկա» չլիներ, կհասկանար, որ Հայաստանի դեմ այսպես կոչված հիբրիդային պատերազմում հաղթանակ տանելուց հետո թուրքը չի խնայելու նույնիսկ Աշոտիկին: Անգլերեն սովորելու փոխարեն պատմություն կարդա ու տեսնի, թե ինչպես են դարեր շարուևնակ Արևելքում վարվում դավաճանների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել