Մուրազի Բորիկը զարգացնելով Թևանյան Անդոյի մանիպուլատիվ թեզը, որը ծայրից ծայր անբարո սուտ է, մեղադրել է Սերժ Սարգսյանին 2018-ին իշխանությունը ոչ թե ասենք Արփինե Սարգսյանին փոխանցելու, այլ Նիկոլին տալու համար: «Իշխանություն փոխանցեիք այն մարդուն, ում համար պատապսանտվութուն կկրեիք»,-պահանջել էր Բորիկը երրորդ նախագահից:

Նույնիսկ այն բանից հետո, երբ Բոզոյան Երվանդը խայտառակեց Թևանյան Անդոյի սուտը, վերջինիս թուլատ Բորիկը չի դադարում հանրության ականջին կաթեցնել այն միտքը, թե իբր Սարգսյանն էր Նիկոլին ընտրել որպես ՀՀԿ-ական իշխանության իրավահաջորդ: Բորիկը կա՛մ թերհաս է, կա՛մ՝ կեղտոտ գրդոնչի. ժողովրդին իրականությունը չասել կարող է միայն այս երկուսից մեկը մի դեպքում, երբ արդեն նույնիսկ մանկահասակ երեխաներին է պարզ, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում: Հայատանում իշխանության ձևավորումը բոլոր ժամանակներում կախված է եղել արտաքին դերակատարներից, ու չի եղել որևիցե իշխանություն կամ քաղաքական ուժ, որն ի վիճակի կլիներ մինչև վերջ դիմակայել Հայաստանի արտաքին փայատերերի աշխարհաքաղաքական ծրագրերին: Հակադրվել կարելի կլիներ միայն այն դեպքում, եթե այդ կենտրոնների միջև կոնսենսուս չլիներ, մինչդեռ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցում 2018-ին կար այդ կոնսենսուսը, իսկ դրան կարող էր հակադրվել միայն Հայաստանի ժողովուրդը, որը, սակայն, ինչպես միշտ, ընկավ թակարդը:

Բայց ինչո՞ւ է Բորիկը «գլուխ արդուկում» այս թեմայով: Արդուկում է, քանի որ փող է աշխատում, իսկ վճարողները կոնկրետ պատվեր են իջեցրել՝ Սերժ Սարգսյանի պահով: Վաղը մեկ ուրիշի դեմ պատվեր կիջեցնեն, Բորիկը այդ մեկի մի բանից կկախվի,կարևորը փող բռնի, շարքային գրդոնչի չի՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել