Օրերս Հակոբյան Աննան մի ստատուս էր գրել, որտեղ Իլհամից բխող սպառնալիքների մասին նախազգուշացումները որակել էր որպես տգիտություն ու հայտարարել, թե կրթական արշավի նպատակն այս և այսօրինակ «գիգանտ վերլուծություններից» մեզ անվերադարձ ազատելն է։ «Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը»,-յուր ստատուսի նպատակն էր բացահայտել դեպի Եվրոպա շտապող Նիկոլի «կնիկը»:

Փաստորեն՝ կրթվելու վերաբերյալ Աննայի կոչի միակ նպատակը հայ հանրությանը թմրեցնելն է ու պարզ, ակնհայտ իրողությունների հերքումը: Իսկ պարզ իրողությունն այն է, որ Իլհամը սպառնում է գրավել ողջ Հայաստանը (այս մասին վերջերս նախազգուշացրել էր ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը), եթե Նիկոլն այն իրեն չնվիրի: Ընդ որում՝ Հայաստանը թշնամին հռչակում է ֆաշիստական՝ լավ իմաալով, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հարցում հայ ժողովրդի ունեցած ներդրումն անուրանալի է: Ի՞նչ է պատասխանում նրան Նիկոլը: Նիկոլը խոստանում է խորհել այն հարցի շուրջ, թե ինչու է Իլհամը մեզ ֆաշիստ համարում: Աննան ոչինչ չի խոստանում, Աննան պարզ տեքստով ասում է, որ Իլհամը ոչ թե հայ ժողովրդի թշնամին է, այլ՝ բարեկամը, ուղղակի քանի որ մենք ֆաշիստներ ենք, նրա մեջ թշնամի ենք տեսնում ու ռուսներից օգնություն ակնկալում այն դեպքում, երբ ուղնուծուծով եվրոպացիներ ենք:

Զելենսկիի կինն է երևի Աննային հուշել, թե ինչպես պետք է ռուսներին «կծել». Զելենսկիի ու Աննայի օտարերկրյա տերերը նույնն են, ուստի դժվար չէ կռահել, թե ինչ է մեզ սպասվում այն դեպքում, եթե չհաջողվի սրանց հեռացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել