ԱՄՆ Կոնգրեսը համատեղ նիստի ժամանակ հաստատել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ընտրված ղեկավար է դարձել Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։

Նա հավաքել է 312 ընտրիչի ձայն (հաղթանակի համար անհրահրեժշտ էր 270 ձայն-Խմբ.) և 77,3 միլիոն քաղաքացու ձայն։

Քվեարկության արդյունքները կարդացել է ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը, որը Սենատի ղեկավարն է։ Թրամփը հաստատմանը չի եկել, սակայն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է.«Այսօր Կոնգրեսը հաստատում է մեր մեծ հաղթանակն ընտրություններում՝ մեծ պահ MAGA-ի (Маke America Great Again «Դարձնե՛ք Ամերիկան կրկին հզոր», սա Թրամփի նախընտրական կարգախոսն է-Խմբ.) պատմության մեջ»:

Հանրապետական կուսակցությունը ստացել է նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի տեղերի մեծամասնությունը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատների թեկնածուն Քամալա Հարրիսն էր։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել