Դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող նոր կառուցված ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նորայր Ղ.-ի վարած «Porsche Cayenne» և 26-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններվ, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա կամրջի բետոնե արգելապատնեշին, այն տեղաշարժել, ապա բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով կամրջի տակ՝ երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության այն աստիճանի, որ որոշ ժամանակահատվածով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Նիվայի» վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել