«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին.

1. Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

2. Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի  մարզի՝ Սիսիան քաղաքի և  Ույծ գյուղի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել