Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին X-ի էջում հայտնել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը։

«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական։

Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և կառույցների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել