Լրագրողների հետ զրույցում աշխուժացած Անդոնը, փորձելով բարձրացնել սեփական վարկը, հայտնել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում հանդիպել է Չավուշօղլուի հետ, որը մոտեցել է իրեն, Ջուլհակյան Արուսին ու «Խոզին», զրուցել: «Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, երբ որ նիստը դեռ չէր սկսել, խոսում էր հենց խաղաղության մասին, դրա հնարավորությունների մասին, վա՞տ է, ես կարծում եմ՝ դա շատ լավ է»,-ասելէ Անդոնը լրագրողներին:
Չավուշօղլուն այն մարդն է, որ լինելով Թուրքիայի արտգործնախարար՝ «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել Ցեղապսանության զոհերի ժառանգներին. Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա էին իրականացրել 2022-ի ապրիլին:
«Գորշ գայլերի» համակրի հետ շփումն Անդոնը գնահատել է, փաստորեն, որպես աննախադեպ ձեռքբերում,մեծ պատիվ ու լրագրողների առաջ հպարտացել մի դեպքում, երբ պետք է այդ փաստը գաղտնի պահեր՝ սեփական հանրային իմիջին չվնասելու: Բայց քանի որ Չավուշօղլուն Անդոնի համար բացարձակ հեղինակություն է, ուստի որոշել է հակառակն անել՝ համոզելու, թե իբր ոչ միայն իրենք, այլև թուրքերն են խաղաղության մասին երազում օրուգիշեր:
Մինչդեռ իրականում դժվար չէ կռահել, թե ինչու է թուրքը մոտեցել ու խոսքի բռնվել Անդոնի հետ. գովաբանել է նրան, երախտիքի խոսքեր ասել, ինչի համար, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր: