2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին:
Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին:
Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական:
Ո´չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան:
Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid035eTZBC9XoayxKHvyRsXoqf3KgqRUiBNghcKexp9uBbcPp8KiAPSP8w4L76FY964al
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել