Կառավարության նիստին Նիկոլը հայտարարել է, թե մեր մենթալիտետի մեջ նստած է այն գիտակցումը, որ մեր պետոթյունը մեր թշնամին է ու հակառակորդը, իսկ այդպես արել են նրանք, ովքեր կարծում են, թե մենք չպետք է ունենանք պետություն: «Գուբերնիա՝ խնդրեմ, ֆորտպոստ՝ խնդրեմ, տարածք ուղղակի, տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն»,-հայտարարել է Նիկոլը՝ քննադատելով անգամ հուշարձաններին արված գրառումներն ու կրթական համակարգը:

Նախ՝ արձանագրենք, որ ՀՀ քաղաքացին հուշողի չունի՝ ֆիքսելու, որ պետություն գոյություն իսկապես չունի. լակոտապետությունը չի կարող պետություն կոչվել, ինչպես Նիկոլը՝ հայրենասեր: Կա տարածք՝ կոնկրետ անվանումով, որտեղ ապրում են 3 մլն-ից էլ պակաս ժողովուրդ, կա նաև նրանց ցեղասպանության տանող մի տգետների ու դավաճանների կույտ, որին դսից ինչ ասում են, այն էլ անում  է՝ ջնջելով պետության ճշգրիտ ընկալումն ու մոդելը հանրային գիտակցությունից: Այդ լակոտապետությունը, այո՛, նախևառաջ ազգի թշնամին է, քանզի հանդիասանում է հայ ժողովրդի բացահայտ ու ծածուկ թշնամիների խամաճիկը, իսկ ասվածի ապացույցը վերջին 6 տարում արձանագրած կորուստների առասպելական մասշտաբն է ու դրա հեղիակի ցինիզմը:

Բայց ինչո՞ւ է  Նիկոլը կրկին գուբերնիայի թեմա բացում: Չլինի՞ նրան գրգռել է «Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» երեկվա խորհրդաժողովը, որտեղ  հայտնի ռուս փորձագետ Մարկեդոնովը, օրինակ, հայտարարել էր, որ քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հարաբերությունները՝ մնում՝ միաժամանակ անընդունելի համարելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցումը: Նա, ի դեպ, նաև հանդիպել էր Ծատտուկյանի հետ:

Նիկոլը քաղաքական վտանգ է  զգացել կրկին ու որոշել է «ատամ ցույց» տալ համապատասխան ուժերին. նրա հայտնի հայտարարոթյունն ուժի մեջ է, հետևաբար՝ կա՛մ ինքը կլինի ՀՀ ղեկավարը, կա՛մ ՀՀ առհասարակ չի լինի այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել