168.am-ը գրում է․
Ռուսաստանը ժամանակին մեծ ջանքեր է գործադրել և կատարել է իր առաքելությունը՝ օգնություն տրամադրելով Սիրիային, մնացածն արդեն Ասադի ղեկավարած իշխանության աշխատանքն էր։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այժմ Մոսկվան ուզում է, որ Սիրիայում իրավիճակը շուտափույթ կայունանա, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը օրինական հուն տեղափոխել։
Մենք ելնելու ենք Սիրիայի Հանրապետությունում ստեղծված իրողություններից, որոնք զարգանում են տեղում, ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ այժմ կատարվում է Սիրիայում և կապ ենք պահպանում այնտեղ իրավիճակը վերահսկողների հետ»,- նշել է Պեսկովը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/12/11/2139287.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել