Գյումրիում անցկացված փրայմերիզի արդունքում հաղթել է անկուսակցական Մինասյան Սարիկը, որ, ի դեպ, նախկինում Մարուքյան Էդմոնի «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր է եղել՝ ներկայումս Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:

Այսպիսով՝ ֆորմալ առումով հաղթել է ոչ ՔՊ-ականը, ինչը կարող է նշանակել այն, որ ՔՊ-ի հանրային ռեսուրսը Գյումրիում սարսափելի նվազել է, ու մարդիկ ուղղակի չեն ցանկացել որևէ ՔՊ-ականի տեսնել իրենց քաղաքը ղեկավարողի պաշտոնում, անգամ՝ Աննայի հարազատին: Մյուս կողմից՝ հարց է մնում այն, թե ֆորմալ առումով ՔՊ-ական չլինելը որքանով է այսպես ասած իրական, և արդյոք սա ձեռնտու չի՞ կարող լինել սեփական քաղաքական ուժին նոր դեմք հաղորդել փորձող Նիկոլին: ՔՊ-ականներն այս մարդու հաղթանակը կարող են ներկայացնել որպես իրենց «անաչառության» ապացույց՝ միաժամանակ խուսափելով Մինասյան Սարիկի գործողությունների համար կոլեկտիվ պատասխանատվություն կրելուց: Այսինքն՝ Սարիկին կարող են կառավարել ներքին կարգով՝ հանրայնորեն նրանից «ձեռքերը լվանալով»:

Անկախ ամեն ինչից,սակայն, ակնհայտ է, որ ՔՊ-ի համար վախճանի կոչնակը կարծես թե հնչում է ավելի ուժգին կերպով, ինչը, անշուշտ, չի կարող չուրախացնել, եթե, իհարկե, այս ամենը բեմադրություն չէ՝ Հակոբյան Աննայի գծագրած սցենարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել