Tert.am-ը գրում է․

Իրանական հետախուզությունը երեք ամիս շարունակ զգուշացրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը սպառնալիքների մասին, սակայն ամեն ինչ անտեսվել է։ Այդ մասին, snn.ir-ի փոխանցմամբ, ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Մեր հետախուզությունը դրանից (նկատի ունի Ասադի  տապալումը) մի քանի ամիս առաջ, մեր հետախուզությունն օգոստոսից նոյեմբեր ժամանակահատվածում անընդհատ նախազգուշական հաղորդագրություններ է փոխանցել Սիրիայի իշխանություններին, չգիտեմ՝ դրանք հասել են բարձրաստիճան պաշտոնյաներին, թե ոչ»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Նա նաև հավելել է, որ Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել