Tert.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հրապարակային կերպով իր դժգոհությունն է հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հեղինակած հարկային օրենսդրության փոփոխություններից։ Օրենսդիր մարմնի ՔՊ-ական ներկայացուցչի համոզմամբ, դրանց միակ շահառուն ընդդիմությունն է։
«Տաքսու վարորդն ինձ ասում է, “Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ»։
Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։
Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։
Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։
Յանդեքս տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։