Հայտարարելով, որ արդարության ջատագով կարող է լինել նա, ով արդարություն ու օրինականություն է պահանջում նաև սեփական հակառաորդի նկատմամբ՝ Մուրազի Բորիկն ընդդիմությանը մեղադրել է Աղազարյան Հովիկին չպաշտպանելու համար. քաղաքական հետապնդումներից խոսող ֆրակցիաների լռությունն է զարմացրել Բորիկին, որոնք, ըստ նրա, պետք է «կոկորդ պատռեին» ու Աղազարյան Հովիկի նկատմամբ գործվող անարդարության դեմ «թևերը քշտած» պայքարեին, պայքարեին, որ Բորիկի կողմից երկակի ստանդարտների կրող չորակվեին:

Բորիկը, փաստորեն, խորը համակրանք է տածում Հովիկի նկատմամբ, բայց այսքան ժամանակ այդ «վեհ» զգացմունքը թաքուն է պահել: Նրան խոցել է ընդդիմության «անարդար» մոտեցումը ու հիմա Հովիկի իրավունքների պաշտպանությամբ անձամ է զբաղվում:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը «դոշ տա» մեկի համար, ով, բացի հայհոյանքից ու լուտանքից, օբյեկտիվորեն ուրիշ ոչնչի արժան չէ ներկա ժամանակում. Հակոբյան Աննայի կողմից այժմ հետապնդվող այս արարածը, բացի Նիկոլին ոռ մտնելուց, ուրիշ ոչնչով այս տարիներին աչքի չի ընկել: Ընդ որում՝ մտել է հնարավորինս խորը կերպով՝ հասնելով ընդհուպ մինչև փայծախ աղիների միջով:

Ընդդիմությունը հիմա պետք է նայի ու հրճվի, ուրախանա, որ ՔՊ-ն բացահայտում է իր իրական դեմքը, որ միմյանց «կոկորդ են կրծում» թուրքի ագենտները: Հովիկի ի՞նչը պաշտպանես, ինչո՞ւ պաշտպանես, ի՞նչ բարոյական իրավունքով դառնաս մեկի փաստաբանը, ով հանուն Նիկոլի պատրաստ է անգամ գործել սրբախծղծություն:

Թող Բորկկը պաշտպանի. Հովիկից քիչ է տարբերվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել