Բորիկն իրականում խորամանկում է՝ կարծելով, թե իր հյուրերի հայտարարությունների համար ինքը պատասխանատվություն չի կրում. Բորիկի ԶԼՄ-ն սովորական քարոզչամեքենա է, որտեղ հնչող հայտարարություները շատ կոնկրետ նպատակ են հետապնդում: Այսպիսով՝ Բորիկն առիթը բաց չի թողել՝ միջնորդավորված կերպով ընդդիմության ուղղությամբ «ցեխ շպրտելու» ու իր լսարանին թյուրիմացության մեջ գցելու. ընդդիմությանը մեղադրել արցախցիներին մոռանալու համար կարող է միայն ոչ ադեկվատ մեկը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ որ ընդդիմության ջանքերի շնորհիվ արվել է արցախցիների համար: Այո՛, բավարար չի կարող համարվել արվածը, բայց դա էլ չէր լինի, եթե չլիներ ընդդիմությունը:
Ինչ վերաբերում է ամեն քայլի գնալու մասին պնդմանը, ապա բոլորը պետք է իրենք իրենց մի հարց տան՝ արդյոք ընդունելի՞ է արցախցիներին տեսնել Արդբեջանի քաղաքացիների կարգավիճակում, այսինքն՝ այն, ինչ որ առաջարկում ու պնդում էր Սյամոն: Եթե ընդունելի է, ուրեմն հարց չկա, եթե՝ ոչ, ուրեմն պետք չէ մարդկանց նյարդերի հետ խաղալ ու քաղաքական դիվիդենտներ հավաքել որևիցե պարագայում:
Իսկ ո՞վ է ասել, որ Բորիկը դիվիդենտ է հավաքում. էս տղեն «պռոստը» փող ա շինում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



