168.am-ը գրում է․

Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից. նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է Newsweek-ը:

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդ դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։

Նա, ըստ երևույթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը, սակայն Թրամփը, ըստ աղբյուրի, ուռճացրել է թվերը: Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների՝ ապրանքների և ծառայությունների առևտրային դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 41 միլիարդ դոլար, իսկ Մեքսիկայի հետ՝ ավելի քան 162 միլիարդ դոլար:

Թրամփը սպառնացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա, եթե երկրները չնվազեցնեն միգրանտների և թմրանյութերի հոսքը դեպի ԱՄՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել