ՔՊ-ական Վարդանյան Վալոդը չի կարողացել պատասխանել լրագրողների այն հարցին, թե Նիկոլն ինչ հիմքով է Աղազարյան Հովիկի հեռախոսում առկա տվյալները կիսել վարչության հետ: Վալոդը կոչ է արել դիմել իրավապահ մարմիններին, հարցնել Աղազարյան Հովիկին, հայտարարել, թե իր իրավունքները խախտվում են, երբ լրագրողներն իրեն հարցեր են տալիս՝ հրաժարվելով որևիցե կերպ մեկնաբանել Հովիկի շուրջ ծավալվող պրոցեսները:
Լինելով լավ թե վատ իրավաբան՝ Վալոդը չի պատասխանել հարցին երկու պատճառով. եթե ասեր, որ կա ակնհայտ ապօրինություն, Նիկոլը մի խնդրագիր էլ իրեն կուղղեր, իսկ եթե ասեր, որ չկա որևիցե ապօրինություն ու ամեն ինչ օրենքով է, որպես մասնագետ կխայտառակվեր: Մինչդեռ Վալոդը երևի կարծում է, թե հնարավոր իշխանափոխությունից հետո ինքն այս երկրում դեռ ապրելու է, ու որպեսզի վաղը կամ մյուս օրը որպես պարզ «յուրիստ» կարողանա գոնե մի փաստաբանական գրասենյակ բացել, տուն պահել, պետք է հապճեպ, չմտածված հայտարարություններ չանել:
Բայց Վալոդն իզուր է ճամարտակել, քանի որ կորցրել է Նիկոլին մտնելու շատ լավ առիթ. մեկ է՝ իշխանափոխությունից հետո նա այս երկրում ապագա չի կարող ունենալ նույնիսկ տաքսիստի կարգավիճակում, քանի որ իր թիմի հետ միասին վաղուց է հատել այն բոլոր կարմիր գծերը, որոնք մարդուն մարդ են պահում, այլ ոչ թե սարքում անասուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել