Tert.am-ը գրում է․
Ռուսաստանը դժվարին պայմաններում չլքեց Սիրիայի՝ պաշտնից հեռացած նախագահ Բաշար ալ Ասադին. այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են. Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում իր ընկերներին», - Telegram-ում գրել է Ուլյանովը:
Դիվանագետի խոսքով, սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։
Ավելի վաղ Կրեմլում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում ապաստան են ստացել հումանիտար նկատառումներով։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/12/09/friends/4216727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել