Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը դժվարին պայմաններում չլքեց Սիրիայի՝ պաշտնից հեռացած նախագահ Բաշար ալ Ասադին. այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

 «Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են. Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում իր ընկերներին», - Telegram-ում գրել է Ուլյանովը: 

Դիվանագետի խոսքով, սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։

Ավելի վաղ Կրեմլում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում ապաստան են ստացել հումանիտար նկատառումներով։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել