Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։
Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի։
ArmLur.am-ը կապ է հաստատել Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ տեղեկությունը ճշտելու համար։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այն, և հավելեց՝ սպասում են պատասխանին։
Հիշեցնենք, որ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցավարների որոշմամբ 1։4 հաշվով պարտվել էր իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավիին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել