Դեկտեմբերի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նիստը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Օրակարգում է նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել