Ֆիդանի այս խոսքերը առավել բազմանշանակ են հնչում հատկապես Սիրիայում նոր պատերազմական փուլի մեկնարկի ֆոնին՝ փուլ, որ հայտնի չէ, թե որքան կտևի: Փաստ է, որ Թուրքիան, օգտվելով իրավիճակից, կրկին փրոձում է «պղտոր ջրում ձուկ որսալ», իսկ Ֆիդանի հայտարաությունը պետք է գնահատել որպես յուրատեսակ հուշում, թե աշխարհի է՛լ որ ռեգիոններում Թուրքիան կարող է իրավիճակն ապակայունացնել:
Ադրբեջանական մամուլը վերջին շրջանում բավական ակտիվ հակահայ քարոզչությունէ տանում՝ Արևմուտքին մեղադրելով Հայաստանին զինելու ու Ադրբեջանի դեմ գործողություների մղելու համար: Միաժամանակ չափազանց ինտենսիվորեն մարզում է սեփական բանակը՝ ակնհայտորեն պատրաստելով այն գրոհային գործողությունների: Ադրբեջանն ակնհայտորեն տեղեկաւտվական հող է նախապատրաստում ռազմական սադրանքի համար՝ որպես սադրիչ ներկայացնելով Հայաստանը մի դեպքում, երբ Նիկոլի խաղաղասիրական հայտարարություններն արդեն բոլորին հոգնեցրել են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:
Արդյոք Թուրքիան նոր պատերազմ կսադրի՞ Կովկասում իր արևմտյան տերերի թելադրանքով՝ պրոբլեմներ ստեղծելու ՌԴ-ի համար: Նկատենք, որ Սիրիայում թուրքերն առայժմ գործում են պրոքսի ուժերի միջոցով, իսկ Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի պրոքսին է համարվում: Թուրքիայի կովկասյան պրոքսին նոր պատերազմ կսանձազերծի՞ Հայաստանի դեմ, թե՞ տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ տերություններին կհաջողվի սթափեցնել Իլհամին՝ ստիպելով նրան չկտրվել իրականությունից:
Հարցերը շատ են, պատասխանները՝ անորոշ, բայց ակնհայտ է, որ Հայաստանը ոչ մի կերպ պատրաստ չէ իրադարձությունների զարգացման անցանկալի սցենարին, որքան էլ Պապիկյան Սուրիկը կամ ասենք Միքայելյան Սասունը ջանան ստեղծել հակառակ տպավորություն
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել