ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը հայտարարել է, թե Հայաստանի եվրաինտեգրումը երբեք չի կարող գնահատվել որպես սեփական միջավայրի կոնֆլիկտայնությունից բխած քայլ կամ որպես հակադրություն խաղաղության օրակարգին. Հայաստանի՝ դեպի Արևմուտք բռնած ճանապարհի նպատակը թուրքերին կամ Բաքվին հաղթելը չէ: «Մենք, որպես պետություն, արձանագրել ենք, որ խնդիրների բոլոր լուծումը Հայաստանում ա»,-ասել է Սոնիկը, որ միաժականակ չի զլացել հավելել, որ Հայաստանի եվրանինտեգրումը կարող է նույնիսկ 10 և ավելի տարի տևել:

Սոնիկի հայտարարությունը ուղեղը լվացած գրանտակերին հատուկ հայտարարություն է. ենթարկել Հայաստանը աննկարագրելի փորձությունների հանուն, ըստ էութան, անիրական նպատակի, կարող է միայն Նիկոլի ՔՊ-ն: Մյուս կողմից՝ Սոնիկի հայտարարությունը հնչում է որպես թույլատրութան խնդրանք՝ Ադրբեջանին ու Թուրքիային՝ թույլ տալու Նիկոլին Արևմուտքի հետ մտնել սերտ երկխոսության մեջ: Սոնիկը երդվում է, որ Հայաստանը չի դադարելու տվողի դերում լինել նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ էլ մտնի, զինվի ամենաժամանակակից զինատեսակներով, ձեռք բերի անգամ միջուկային զենք: Այս դեպքում հարց է առաջանում՝ իմա՞ստը: Սոնիկի համար իմաստը մեկն է՝ սեփական շեֆի հարատևությունը:

Բայց հատկապես վտանգավոր է թվում ՔՊ-ականի այն պնդումը, թե Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը հենց Հայաստանի մեջ է: Այսպիսով՝ հայություննէ մեղավոր հռչակվում Արցախի ու սուվերեն տարածքների կորստի համար. ա՛յ եթե Արարատը չսիրեինք, այս օրին չէինք հասնի: Նիկոլն էլ էր, չէ՞, նույն բանն ասում՝ կոչ անելով հրաժարվել «Արևմտան Հայաստան» տերմինից:

Այո՛, Հայաստանի բոլոր խնդիրները Հայաստանի ներսից են բխում, բայց ոչ Սոնիկի ակնարկած իմաստով. Հայաստանի խնդիրները հստակ անուն ունեն՝ Նիկոլ, և հենց որ հաջողվի այս անունը քաղաքական դաշտից մեկընդմիշտ ջնջել, բոլոր խնդիրներն արագորեն կլուծվեն ու Հայաստանը կրկին «ձիու վրա» կհայտնվի. հիմա Իլհամի սմբակների տակ ենք սոնիկների պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել