Թուրքիան ներգրավված չէ Հալեպի բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում։ Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել. տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսապահովման գծերը գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Առանց ԱՄՆ աջակցության նրանք չէին դիմանա նույնիսկ 3 օր։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել