«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, որի համար առաջադրել են ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով հայտնի է արցախատյաց եւ ընդդիմադիրների հասցեին ուղղված ոչ կոռեկտ գրառումներով:
Իհարկե, «ժրաջան» ՔՊ-ականները հերթական նստաշրջանից հետո մտադիր չեն գնալ հանգստի. մինչև տարեմուտ դեռ արտահերթ նիստեր կանեն, օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգան, կիսատ աշխատանքներն ավարտին կհասցնեն և նոր կմեկնեն ամանորյա արձակուրդի՝ վայելելու պարգևավճարները»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել