Նախ արձանագրենք, որ Հայկոն ճչացող մեծամտությամբ է տառապում. նախքան հեղափոխությունը դատարաների ու արդարադատության ողջ համակարգի վիճակը,չնայած թերություններին, անհամեատ ավելի լավն էր, քան այսօր, երբ «հեռախոսային» արդարադատությունը վերացնելու խոստմամբ իշխանություն վերցրած ուժը հենց ամենասկզբից սկսեց ոչնաչցնել դատարանները: Նույնիսկ հրապարակվեցին որոշ հեռախոսազրույցների ձանագրություններ՝ փաստող այն մասին, թե ինչ կարգի խայտառակ վիճակ է ստեղծվել ողջ համակարգում: Հետևաբար՝ հարց՝ այդ ի՞նչ նոր միջավայրի մասին է Հայկոն խոսում: Այո, միջավայրը նոր է, բայց ամենավատ իմաստով: Քաղբանտարկյալների մասին է՛լ չենք խոսում:
Մյուս կողմից՝ հայկոյի բառուբանում նկատվում է վերևից իջեցված հրահանգ այն մասին, թե ինչպես պետք է ՔՊ-ական մանկլավիկներն արդարացնեն սեփական շեֆի քայլերը: Նիկոլն ասել է, որ հանրությանը համոզեն, թե իբր «թալանը» բերելու հեռահար նպատակով է իրականացվել կադրային ջարդը: Այսինքն՝ ՔՊ-ական խմբակը հասարակությանը դրել է բացարձակ խոտակերի տեղ՝ կարծելով, թե գոնե մեծամասնությանը կարող է «արածեցնել», 2018-ից ի վեր ոչինչ չի փոխվել:
Կոնջորյան Հայկոն չի էլ պատկերացնում, թե որքան խորն են իրենք սխալվում իրենց ներկայիս հաշվարկներում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել