Tert.am-ը գրում է․

Չեմ թաքցնի, ես ինքս որոշակի մասնակցություն եմ ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին և կարծում եմ, որ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրհներգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Ընդհանրապես իմ եզրակացությունը հետևյալն է, որ եթե մենք սոցիալ-հոգեբանական և ընդհանրապես, որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, այդ փոփոխությունները տևական և ամբողջական չեն լինում: Դրանք կարող են տևել մի ամիս, երկու ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում մի տարի, բայց խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպք դեպքում դրանք միևնույն է արտահայտվում են։ Ես ուզում եմ իմ անձնական տպավորություններով կիսվել. իմ վարչապետության ընթացքում պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ  հիմնը հնչում է, ես ուշադիր եմ՝ շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի նույն ձևի կատարման։

Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի  ստանդարտ: Եթե մենք միջոցառում ենք  կազմակերպում,  ջրին, գինուն, բաստուրմային սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին, մտնում ես՝ YouTube,  հազար հատ օրհներգ կա: Սա ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պիտի լուծենք, արդեն հանձնարարական եմ տվել, որ  իմ մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել