Նոյեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»- «Վիկինգուր» հանդիպման ընդմիջման ընթացքում երևանյան ակումբը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։
«Խաղի ընդմիջմանը կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում հնարավորություն կունենաք շահել ուղեգիր դեպի Սերբիա և ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա» - «Նոա» խաղին։
Սպասում ենք բոլորիդ նոյեմբերի 28-ին՝ մեր թիմի կողքին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Նոա»-«Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 21։45-ին։
Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում, ինչպես նաև tickets.noahfc.am կայքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել