«Քաղաքամայր Երևանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ քաղաքային իշխանությունը հանրային տրանսպորտի և երթևեկության կազմակերպման ոլորտում հիմնարար բարեփոխումների է գնում՝ ներդնելով հսկայական միջոցներ:
Այդ բարեփոխումները վերաբերում են ոչ միայն վճարային համակարգին, առաջարկվող վճարային փաթեթներին, այլ` շարժակազմին ու ծառայությունների մատուցման որակին ու դրա շարունակական բարելավմանը։
Ավելին, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ հանրային տրանսպորտից օգտվող սոցիալական տարբեր խմբերի համար կիրառվում է պետության սոցիալական պատասխանատվությունից բխող քաղաքականություն՝ նրանց տրամադրելով հստակ արտոնություններ։
Իսկ որոշ ուժեր, որոնք հայտարարում են, թե իբր հանրային տրանսպորտի սակագները թանկանում են՝ այդպես հերթական անգամ մոլորեցնում են քաղաքացիներին՝ նեղ քաղաքական շահերից ելնելով։
Այդ մարդիկ պարզապես չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց կողմից ժողովրդին պարտադրված «Գազել»-ների դարաշրջանն արդեն անցյալում է և երևանցին այլևս օգտվելու է երթևեկության`իրեն արժանի պայմաններից ու ծառայություններից»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս ՂազարյանВозможно, это изображение текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել