Մի քանի տասնյակ մտավորական է միացել Թևանյան Անդոյի նախաձեռնած ակցիային՝ կոչ անելով հանրությանը միանալ տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարին:
Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ այդ մտավորականները դեմ են գների բարձրացմանը, այլև այն, որ Անդոն, փաստորեն, ստիպված է եղել մոբիլիզացնել հավելյալ ռեսուրսներ՝ սեփական մեսիջը հանրությանը լսելի դարձնելու համար: Այսինքն Անդոյի հեղինակությունն ինքնին բավարար չի եղել՝ խնդիրը լուծելու, ուստի ընկել են դռնեդուռ ու խնդրել, որ իրենց հենց այս կերպ աջակցեն, որպեսզի հետո հնարավորություն ունենան՝ այն քաղաքականապես կապիտալիզացնելու:
Այսպիսով, Անդոն հասկացել է, որ միայնակ, սեփական թիմով միայն չի կարող իր առաջ դրված խնդիրը լուծել, որքան էլ այդ թիմում բորիկներ լինեն: Ավելին՝ նա փորձում է առիթից օգտվել ու համախմբող առանցքի վերածվել՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վայելում է հանրության վերին շերտի աջակցությունը: Այնինչ իրականում մտավորականության այդ խումբը ոչ թե Անդոյին է աջակցում, այլ ընդամենը փորձում է իր ձայնը բարձրացնել անարդար ռեֆորմի դեմ՝ անկախ նրանից, թե ով ինչ իրական նպատակներ է հետապնդում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3431
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել