ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդուարդ Հակոբյանն ազատվել  է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդուարդ Հակոբյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել